Թուրքիայում շրջվել է ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը

17:49   18 Սեպտեմբեր 2020    287

Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։

«Պատահարի մանրամասները պարզում ենք»,-հավելել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրել էր e1.ru պորտալը՝ վկայակոչելով իր աշխատակից Սերգեյ Պանինին, որը գտնվում էր վթարի վայրում:

Նրա խոսքով՝ իր մեքենայի մեջ մխրճվել է ավտոբուսը, իսկ երեք րոպե անց եւս մեկ ավտոբուս խփել է ծառին: (Երկրորդ) ավտոբուսը շրջվել է ձախ կողքի վրա, ավելի ուշ զբոսաշրջիկներն ինձ պատմել են, որ սալոնում պոկվել են նստարանները:

Տուժել է մի քանի մարդ, նրանք ստացել են կոտրվածքներ, ուժեղ հարվածներ, գլխի վնասվածքներ»,-պատմել է ականատեսը: Նա հավելել է, որ վարորդը, որը տեղափոխում էր վիրավորներին, մոլորվել է սարերում եւ հազիվ է գտել ճանապարհը: Շտապ օգնությունը մարդկանց տարել է միայն երկու ժամ անց:

Ճշտված տվյալների համաձայն, վթարից տուժել է յոթ մարդ, որոնք հանգստանալու էին ժամանել Մոսկվայից եւ Մերձմոսկվայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները