Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդիպումների համակարգ է ներկայացրել

22:37   19 Սեպտեմբեր 2020    314

Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդիպումների համակարգ է ներկայացրել, հաղորդում է Tech Xplore-ը:

Google Meet Series One նորույթը եզակի փաթեթ է, որն իր մեջ ներառում է բարձր թույլտվությամբ ինտելեկտուալ տեսախցիկ, 8 ներդրված միկրոֆոնով աուդիոպանելով, ցածր ձայնի համար պատասխանատու սարքով եւ բարձր ձայնի համար պատասխանատու սարքով, հաղորդում է HighTech-ը:

Օգտատերերը կարող են ընտրել 2 ինտելեկտուալ տեսախցիկների միջեւ. մեկը 20,3 մեգապիքսել օբյեկտիվով եւ 4,3-ական օպտիկական զումով, մյուսը՝ 12 մեգապիքսել օբյեկտիվով: Երկու տեսախցիկներն էլ ունեն 4k թույլտվություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Google-ը հայտարարել է, որ տեսախցիկները ճանաչում են մարդկանց քանակը սենյակում՝ հիմնվելով ֆիզիկական մարմինների, այլ ատրիբուտների ու ձայնի վրա: Ընկերությունը նաեւ հայտնել է, որ դրանք կարող են հետեւել հաճախելիությանն ու ըստ անհրաժեշտության օգնել կարգավորել սենյակի օգտագործումն ու աջակցել անվտանգությանը: Բացի այդ, դրանք կարող են հետեւել սոցիալական հեռավորությանը:

Google Assistant անվճար աքսեսուարը թույլ է տալիս ձայնային հրամաններով սկսել եւ ավարտել հանդիպումները:

Ամենափոքր Google Meet Series One համակարգն արժե 2699 դոլար: Իսկ տեսախցիկի, միկրոֆոնի, ձայնային պանելի հետ միասին արժե 300 դոլարով ավելի թանկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները