Բելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը

09:34   19 Սեպտեմբեր 2020    215

Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում Բելառուսը կարող է վերանայել իր մասնակցությունը մի շարք նախաձեռնություններում և միջազգային կազմակերպություններում։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։

Մակեյը նաև հայտնել է, որ ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծն արդեն պատրաստ է, և Մինսկը սպասում է Եվրամիության կողմից համապատասխան որոշման ընդունմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Բնականաբար, ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ Եվրամիության որոշմանը: Իհարկե, կլինեն պատժամիջոցներ Եվրամիության տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՄ անդամ առանձին երկրների ներկայացուցիչների նկատմամբ: Արդեն կազմել ենք ցուցակը և պատրաստ ենք այն անմիջապես գործարկել ԵՄ համապատասխան որոշումից հետո»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները