Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի մարմինը

09:41   19 Սեպտեմբեր 2020    173

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վաճառել Լենինի մարմինն ամերիկացի նկարիչ Դևիդ Դատունային, կամ դիակիզել, հուղարկավորել ծնողների կողքին (հայրը հուղարկավորված է Ուլյանովսկում, մայրը՝ Պետերբուրգում), քանի որ «այդ դիակն իրենց պետք չէ»։

Այս մասին նա հայտարարել է Вести ФМ-ի եթերում։

Նա նշել է, որ Դատունան պատրաստ է առաջնորդի մարմնի համար վճարել մինչև 1 մլրդ դոլար, ինչը, Ժիրինովսկիի խոսքով, վիթխարի գումար է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկացի նկարիչը Լենինի մարմինը գնելու և Վաշինգտոնում կրեմլյան դամբարանի կրկնօրինակը կառուցելու ցանկություն էր հայտնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ժիրինովսկի  


Վերնագիրի այլ պիտակները