Ավելի քան 20 գերմանացի ոստիկան հեռացվել է ծառայությունից` Հիտլերի լուսանկարներով փոխանակվելու համար

10:02   19 Սեպտեմբեր 2020    189

Արեւմտյան Գերմանիայում առնվազն 29 ոստիկան է հեռացվել ծառայությունից` իրենց անձնական բջջային հեռախոսներով նացիստների նախկին առաջնորդ Ադոլֆ Հիտլերի լուսանկարներով եւ գազի խցիկներում փախստականների լուսանկարներով փոխանակման մեղադրանքով:

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ինչպես տղամարդ, այնպես էլ կին ոստիկան է կապված 2013-2015 թվականներին ստեղծված առնվազն հինգ WhatsApp չաթ խմբերի հետ, որոնք 126 նեոնացիստական ​​պատկեր եւ սվաստիկա են պարունակում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Սա խայտառակություն է ոստիկանության համար»,- հայտարարել է դաշնային հողի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլը: «Սա ատելության տարածման ամենավատ եւ զզվելի ձեւն է»: «Աջ ծայրահեղականներն ու նեոնացիստները տեղ չունեն ոստիկանությունում,- շարունակել է նա:- Սկզբում ես չէի ուզում հավատալ, որ նման բան իսկապես գոյություն ունի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աշխատանքից ազատված 29 սպաներից 25-ն աշխատում էր Էսսենում` շուրջ 583.000 բնակչություն ունեցող քաղաքում: Որոշ սպաներ կարող են մեղադրվել նացիստական ​​քարոզչության տարածման եւ ատելության սերմանման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները