ՄԱԿ-ը միլիարդատերերից օգնություն է խնդրել սովյալներին փրկելու համար

10:19   19 Սեպտեմբեր 2020    164

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին կոչ է արել ձեռնարկություներին և միլիարդատերերին օգնել ողջ աշխարհում փրկելու 30 մլն մարդու, որոնց առաջիկա տարում սովամահություն է սպառնում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է CNBC-ն։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ին անհրաժեշտ է 4․9 մլրդ դոլար՝ ռիսկի խմբում գտնվողներին մեկ տարվա ընթացքում կերակրելու համար։ Բիզլին ընդգծել է, որ աշխարհում կա ավելի քան 2000 միլիարդատեր, որոնց կարողությունը գնահատվում է 8 տրիլիոն դոլար։

Օգոստոսի վերջին Բիզլին նախազգուշացրել էր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով «բիբլիական մասշտաբների» սովի սպառնալիքի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները