Թրամփն իրեն համեմատել է «ամերիկյան երազանքը» պաշտպանող պատի հետ

10:27   19 Սեպտեմբեր 2020    179

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է պատ, որն անջատում է «ամերիկյան երազանքը» «քաոսից»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Մինեսոտայում ընտրողների առջև ելույթի ժամանակ:

Թրամփն ընդգծել է, որ եթե իր մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենն ընտրվի պետության ղեկավարի պաշտոնում, ապա նահանգը (Կալիֆորնիա-խմբ․) կվերածվի փախստականների ճամբարի։

«Ես Ձեր պատն եմ, այն պատն եմ, որը կառուցում ենք հարավային սահմանին, ես ամերիկյան երազանքի և քաոսի միջև կանգնած պատն եմ։ Իսկ Բայդենին կառավարում է ձախ արմատական ամբոխը, նա ոչինչ չի հասկանում»,-ասել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները