Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը

11:07   19 Սեպտեմբեր 2020    279

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին 35-ամյա պորտուգալացին հայտարարել է Instagram-ում ՝ տեղադրելով իր լուսանկարը մրցանակի հետ միասին:

Մրցանակը տրվում է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում ազգային ընտրանու և ակումբի կազմում անցկացվող միջազգային մրաշարերում լավագույն ռմբարկուին: 2019-ին Ռոնալդուն ընդհանուր առմամբ խփել է 21 գոլ՝ 14-ը իր ազգային թիմի մարզաշապիկով, 7-ը՝ Չեմպիոնների լիգայում, բայց միայն հիմա է նրան շնորհվել այս մրցանակը:

Կրիշտիանուն ստացել է IFFHS մրցանակը 5-րդ անգամ: Նախկինում նա այն ստացել էր 2013, 2014, 2016 և 2017 թվականներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները