Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 244-ով, գրանցվել է մահվան երկու դեպք

11:23   19 Սեպտեմբեր 2020    160

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 47 հազար 154 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 244-ով։

Կորոնավիրուսից ապաքինվել է 42 551 (+182) մարդ, այս պահին բուժվում է 3390-ը (+60):

Մեկ օրում մահացել է 2 մարդ:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Կատարվել է 3737 թեստ, ընդհանուր առմամբ՝ առ այսօր արվել է 259 664 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ Հայաստանի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները