Ռոբերտ Լեւանդովսկուն մեղադրում են խարդախության մեջ

11:44   19 Սեպտեմբեր 2020    293

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն մեղադրում են խարդախության մեջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը։ Մարզիկի դեմ հայցը ներկայացրել է նրա նախկին գործակալ Ցեզարի Կուխարսկին։ Հայցով, վերջինս մարզկից պահանջում է 9 միլիոն եվրոյի փոխհատուցում։ Ըստ հայցի, Լեւանդովսկին անօրինական ճանապարհով դրամական միջոցներ է դուրս բերել RL Management ընկերությունից, եւ դրանք օգտագործել իր անձնական նպատակների համար։

Լեւանդովսկին հայցը որակել է անհիմն եւ իր հերթին մեղադրել իր նախկին գործակալին՝ շանտաժ կատարելու փորձի մեջ։ Հաղորդվում է նաեւ, որ կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ այդ միջոցները մարզիկի հաշվեհամարին են փոխանցվել Լեհաստանում՝ շրջանցելով գերմանական հարկային մարմինները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոբերտ-Լեւանդովսկու  


Վերնագիրի այլ պիտակները