Զբոսաշրջիկը բերման է ենթարկվել Մոնպարնաս աշտարակն առանց ապահովագրության բարձրանալու փորձի համար

11:51   19 Սեպտեմբեր 2020    191

Ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է առանց ապահովագրության բարձրանալ Փարիզի ամենաբարձր՝ Մոնպարնաս երկնաքերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է France Bleu-ն:

Պարբերականի տվյալներով ՝ տղամարդը փորձել է առանց անվտանգության որևէ հանդերձանքի բարձրանալ 209 մետր բարձրությամբ շենքը։ Նրան հաջողվել է հաղթահարել կես ճանապարհը, երբ տանիքից իջել են փրկարարները։

Նշվում է, որ էքստրեմալը լեհ զբոսաշրջիկ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զբոսաշրջիկ  


Վերնագիրի այլ պիտակները