Պերուի խորհրդարանը մերժել է պաշտոնանկ անել երկրի նախագահ Մարտին Վիսկարային

12:19   19 Սեպտեմբեր 2020    197

Պերուի Կոնգրեսը (միապալատ խորհրդարան) մերժել է պաշտոնանկ անել երկրի նախագահ Մարտին Վիսկարային, որի դեմ գործարկվել էր իմփիչմենթի գործընթաց։

Համապատասխան որոշումն ընդունվել է ուրբաթ կայացած նիստում, որը հեռարձակվել է խորհրդարանի YouTube-յան ալիքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կողմ է քվեարկել 32 պատգամավոր, դեմ՝ 78, ձեռնպահ է մնացել 15 պատգամավոր։ Այսպիսով, բանաձեւը մերժված է»,- ասել է Կոնգրեսի նախագահ Մանուել Մերինո դե Լաման։ Ազգային օրենսդրության համաձայն՝ իմփիչմենթ նախաձեռնողները պետք է ստանան 130 տեղ ունեցող խորհրդարանի 87 անդամների աջակցությունը։

Պերուի Կոնգրեսը սեպտեմբերի 11-ին քննարկման էր ընդունել պաշտոնից Վիսկարային հեռացնելու բանաձեւի նախագիծը՝ պայմանավորված այս պաշտոնը զբաղեցնելու «բարոյական անընդունակությամբ»։ Բանաձեւի հեղինակների կարծիքով՝ պետության ղեկավարը «խոչընդոտել է երգիչ Ռիչարդ Սվինգայի վերաբերյալ գործով քրեական եւ խորհրդարանական հետաքննությանը»։ Խնդրել էին ստուգում սկսել կասկածների պատճառով, որ Պերուի մշակույթի նախարարությունը երգչի հետ պայմանագիր է կնքել՝ խախտելով գործող նորմերը։ Իմփիչմենթի գործընթացի գործարկման մասին բանաձեւը ներկայացվել էր այն բանից հետո, երբ ձայնագրություններ էին հրապարակվել, որոնցից հետեւում էր, որ Վիսկարան ցանկացել է թաքցնել երգչի հետ ունեցած որեւիցե կապի առկայությունը։ Պերուի նախագահը իրեն իմփիչմենթ հայտարարելու ծրագիրը անվանել էր «երկրում իրավիճակի ապակայունացման ստոր փորձ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները