Մահացել է «Ֆորեսթ Գամփ» վեպի հեղինակ Ուինսթոն Գրումը

12:29   19 Սեպտեմբեր 2020    207

ԱՄՆ-ում մահացել է գրող, «Ֆորեսթ Գամփ» գրքի հեղինակ Ուինսթոն Գրումը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Facebook-ում գրել է ԱՄՆ-ի Ֆերհոփ քաղաքի քաղաքապետ Կարին Ուիլսոնը:

Գրումը 77 տարեկան էր: Մահվան պատճառը չի նշվում:

Գրողը ծնվել է Վաշինգտոնում և ապրել Ալաբամայում և Նյու Յորքում: Գրել է ութ վեպ:

1986 թվականին նա գրել է «Ֆորեսթ Գամփը»: Գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը էկրաններին է դուրս եկել 1994 թվականին, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Հենքսը: Այս դերի համար նա Օսկարի արժանացավ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները