Թրամփն Օբամային մեղադրել Է Ռուսաստանին հիպերձայնային զենքի տվյալներ փոխանցելու մեջ

12:48   19 Սեպտեմբեր 2020    244

Ռուսաստանը հիպերձայնային զենք է ստեղծել ամերիկյան տեխնոլոգիաների մասին տեղեկություններ ստանալուց հետո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ելույթի ժամանակ ԱՄՆ-ի ղեկավարը երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մեղադրել է այն բանում, որ Մոսկվային տվյալներ են տրամադրել ամերիկյան մշակումների մասին:

«Ռուսաստանն այդ տեղեկությունը ստացել է Օբամայի վարչակազմից, Ռուսաստանը գողացել է այդ տեղեկությունը։ Դուք այդ մասին գիտեի՞ք։ Ռուսաստանը ստացել է այդ տեղեկությունը և հետո ստեղծել այն», -մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ում կա հրթիռ, որը զարգացնում է ավելի մեծ արագություն, քան ռուսականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփն-Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները