Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպքից 116-ը կապված է Աջարիայի, իսկ 30-ը՝ Թբիլիսիի հետ

12:55   19 Սեպտեմբեր 2020    197

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են աճ գրանցել։ Հիվանդության 187 նոր դեպքից 116-ը կապված է Աջարիայի հետ, 30-ը՝ Թբիլիսիի, 15-ը՝ Իմերեթիի, 11-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 4-ը՝ Գուրիայի, երեքը՝ Կախեթիի շրջանի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։

«Այսօրվա տվյալներով՝ ունենք 3306 վարակակիր»,- հայտարարել է Մարինա Էզուգբայան՝ հավելելով, որ մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 46 պացիենտ, և վարակից ապաքինվածների տոկոսային ցուցանիշը 45 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները