Թույնի հետքեր եղել են շշի վրա․ Կիրա Յարմիշ

14:09   19 Սեպտեմբեր 2020    218

Գերմանական լաբորատորիայի մասնագետները հայտնաբերել են այն նյութը, որով հնարավոր է՝ թունավորվել է Ալեքսեյ Նավալնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին։

«Ալեքսեյի անձնական իրերը, ծանրոցները ուղարկվել են նրա հետ՝ բժշկական ինքնաթիռով։ Դա է պատճառը, որ ոչ մի բանի վրա, բացի շշերից, հետքեր չեն գտնվել,- ասել է Յարմիշը։

Շշի վրա հայտնաբերված քիմիական նյութի լաբորատոր հետազոտությունների պատասխանները հրապարակվել են Նավալնիի համաձայնությամբ։

«Թույնի հետքեր հայտնաբերվել են այն շշի վրա, որից խմել է Նավալնին։ Բացի այդ, բժշկական ինքնաթիռ բարձրացած բժիշկները ևս հաստատել են թունավորման վարկածը»,- ասել է Յարմիշը։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները