Գեյթսը պատմել է համավարակի ընթացքում Թրամփի գործած «սխալի» մասին

14:38   19 Սեպտեմբեր 2020    234

Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ համավարակի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի և Եվրոպայի նկատմամբ սահմանած ճամփորդական սահմանափակումները միայն խորացրել են կորոնավիրուսային ճգնաժամը երկրում՝ ստիպելով ամերիկացիներին արտասահմանից խուճապահար հայրենիք վերադառնալ, գրում է Daily Mail պարբերականը։

«Այս խառնաշփոթը ստեղծեցինք, սակայն չունեինք այդ մարդկանց թեստավորելու և կարանտինային ռեժիմով ապահովելու հնարավորություն․ հենց դա էլ այստեղ ողբերգության հանգեցրեց»,- նշել է Բիլ Գեյթսը Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում։

Գեյթսը մանրամասնել է, որ վարակը երկրի արևմտյան մասեր ներթափանցել է Չինաստանից, իսկ արևելյան հատվածներ՝ Եվրոպայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գեյթս   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները