Ով է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում 5-րդը

14:49   19 Սեպտեմբեր 2020    227

«Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի ղեկավար Վյաչեսլավ Մոշե Կանտորը հայտնվել է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակի հնգյակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրոպական հրեական կոնգրեսի հաղորդագրությանը:

Ցուցակը կազմվել է Իսրայելում՝ նոր տարվա նախօրեին, ըստ հրեական կրոնական օրացույցի:

Ցուցակը կազմել է իսրայելական Ynet-ը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Կանտորը կարևոր դեր է ունեցել Հոլոքոստի 5-րդ համաշխարհային ֆորումը կազմակերպելու գործում․ ամենախոշոր իրադարձությունն Իսրայելում մինչ համաճարակը, որը տեղի է ունեցել այս տարվա հունվարին Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրում:

Ցուցակում ներառված է նաև «Facebook»-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոլոքոստ  


Վերնագիրի այլ պիտակները