Գվատեմալայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

14:55   19 Սեպտեմբեր 2020    245

Գվատեմալայի նախագահ Ալեհանդրու Ջամատեին վարակվել է կորոնավիրուսով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Republica թերթը, վկայակոչելով նախագահ Ջամատեիի հայտարարությունը, որը արել է տեղական ռադիոկայաններից մեկի եթերով։ Գվատեմալայի նախագահը ասել է, որ համավարակի սկզբից ի վեր արդեն վեցերորդ թեստն է հանձնում։

Հիշեցնենք, որ Գվազտեմալայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 85 հազար դեպք, մահացությունների թիվը՝ մոտ 3,1 հազար է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվատեմալա  


Վերնագիրի այլ պիտակները