Թրամփը հայտնել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկի ժամկետը

16:10   19 Սեպտեմբեր 2020    190

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկի ժամկետի մասին։

Այս մասին հայտնում է Fox News- ը: Նրա խոսքով՝ մինչև ապրիլ ԱՄՆ-ն կարտադրի կորոնավիրուսի պատվաստանյութի բավարար չափաբաժին`«յուրաքանչյուր ամերիկացու» համար: Մինչև 2020 թվականի ավարտը երկիրը կունենա առնվազն հարյուր միլիոն չափաբաժնով դեղամիջոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամ Սքոթ Ատլասը հավելել է, որ սկզբում պատվաստվելու են առաջին բուժօգնության աշխատակիցները և ռիսկի գոտում գտնվողները: Նրանք կկարողանան պատվաստվել մինչև 2021 թվականը: Նաև հաստատել է, որ զանգվածային պատվաստումները կսկսվեն ապրիլին, սակայն չեն լինի պարտադիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները