Ղազախստանում թռչնագրիպի մասշտաբային բռնկում է գրանցվել

14:57   19 Սեպտեմբեր 2020    216

Ղազախստանի հյուսիսում՝ յոթ քաղաքում, գրանցվել է տնային թռչունների անկում։ Պատճառը թռչնագրիպն է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է երկրի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով ՝ սեպտեմբերի 9-16-ը Ռուսաստանի հետ սահմանակից Հյուսիս-Ղազախական մարզի յոթ շրջանում գրանցվել են տարբեր տեսակի ընտանի թռչունների անկման դեպքեր:

«Ազգային ռեֆերենտ կենտրոնը պարզել է, որ միջադեպի պատճառը թռչունների բարձր պաթոգեն գրիպն է եղել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները