Արքայադուստր Դիանայի հոր տունը վաճառքի է հանվել 4 միլիոն ֆունտ ստեռլինգով

17:18   19 Սեպտեմբեր 2020    209

Առանձնատունը, որը պատկանել է Ուելսի արքայադուստր Դիանայի հորը, վաճառքի է հանվել 4 միլիոն ֆունտ ստեռլինգով, գրում է Daily Mail- ը:

Այս տանը Դիանան հանգստանում էր իր երեխաների՝ արքայազն Ուիլյամի և Հարրիի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առանձնատունը, որը նախկինում պատկանել է 8-րդ կոմս Սփենսերին, գտնվում է Լա Մանշի ափին՝ Անգլիայի Բոգնոր-Ռիջիս ծովափնյա հանգստավայրում: Տունն անմիջական ելք ունի դեպի լողափ:

1994 թվականին կոմսի այրին՝ Ռեյն Սփենսերը վաճառեց տունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուելս  


Վերնագիրի այլ պիտակները