Չինաստանում մաթեմատիկայի ուսուցիչը սխալ պատասխանների պատաճառով մահացու ծեծել է տարրական դպրոցի աշակերտուհուն

18:02   19 Սեպտեմբեր 2020    207

Չինաստանի Սիչուան նահանգից մաթեմատիկայի ուսուցիչը տարրական դպրոցի աշակերտուհուն մահացու ծեծել է իր հարցերին երկու սխալ պատասխանի համար։

Հաղորդվում է, որ Չինաստանում այդ օրը՝ սեպտեմբերի 10-ին, նշվում էր ուսուցչի օրը, եւ 10-ամյա աղջիկը դպրոց է եկել ծաղիկներով, որ շնորհավորի իր ուսուցիչներին, ներառյալ մաթեմատիկայի ուսուցչին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առավոտյան ժամը 9-ի սահմաններում դասի ժամանակ նա չի կարողացել պատասխանել 2 հարցի։ Որպես սխալ պատասխանների պատիժ մանկավարժը աղջկան ծնկի է բերել եւ սկսել քաշել աշակերտուհու ականջները եւ խփել գլխին։ Նրա երկվորյակ քրոջ խոսքով, որը նույն դասարանում է սովորում, աշակերտուհին չի կարողացել կանգնել պատժելու ժամանակ։ Նա իր տեղն է կարողացել վերադառնալ միայն համադասարանցիների օգնությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները