Եվրախորհրդարանում հայտնել են, թե երբ կդադարեն Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ համարել

18:08   19 Սեպտեմբեր 2020    209

Եվրախորհրդարանում հայտարարել են, որ կդադարեն Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ղեկավար համարել նոյեմբերի 5-ից։

«Երբ․․․ կլրանա գործող ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի լիազորությունների ժամկետը, խորհրդարանը նրան այլեւս երկրի նախագահ չի ճանաչի»,- նշված է բանաձեւում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եվրախորհրդարանը փաստաթղթում նաեւ ճանաչել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդին՝ «ժողովրդի ժամանակավոր ներկայացուցչին» եւ աջակցել նոր ընտրությունների անցկացմանը։ ԵԽ-ն նաեւ աջակցել է Լուկաշենկոյի դեմ հնարավոր պատժամիջոցները։

Բելառուսի ԱԳՆ-ից հայտարարել են, որ հիասթափված են Եվրախորհրդարանի գործողություններից։ Նաեւ նշել են, որ կառույցը, որը դիրքավորվում է որպես օբյեկտիվ եւ ժողովրդավարական, իր մեջ քաղաքական կամք չգտավ «իր քթից այն կողմ տեսնելու» համար։ Հանրապետության խորհրդում ընդունված բանաձեւերն անվանել են պետության ներքին գործերին միջամտություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները