6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը

18:17   19 Սեպտեմբեր 2020    235

Միջազգային խոշորագույն Sotheby’s աճուրդի տունը ավելի քան 6 մլն դոլարով աճուրդի կհանի Մեծ Բրիտանիայից Բենքսի կեղծանունով փողոցային նկարչի Show Me The Monet կտավը։

Նշվում է, որ վաճառվելու դեպքում կտավը կդառնա արտիստի ամենաթանկ արվեստի գործը։

Բենքսին կտավը ստեղծել է 2005 թվականին՝ ոգեշնչվելով ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի Bridge over the pond with water lilies հայտնի աշխատանքով: Իր աշխատանքում Բենքսին Մոնեի նկարի վրա ավելացրել է գնումների սայլակներ և այլ առարկաներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աշխատանքը բրիտանական Sotheby's-ի պատկերասրահներում կցուցադրվի մինչև սեպտեմբերի 19-ը: Այնուհետև կտավը ցուցադրության նպատակով կուղևորվի Նյու Յորք և Հոնկոնգ, ապա կվերադառնա Լոնդոն և աճուրդի կհանվի ավելի քան 6 մլն դոլարով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները