COVID-19- ի հակամարմինները փոխանցվում են կրծքի կաթի միջոցով

18:11   19 Սեպտեմբեր 2020    218

Գիտնականները պարզել են, որ մայրերը կրծքի կաթի միջոցով կարող են իրենց երեխաներին փոխանցել COVID-19 հակամարմիններ:

Այս մասին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորելովը: Մասնագետը նաև նշել է, որ պաշտպանիչ բջիջներն անհետանում են, հենց որ մայրը դադարեցնում է կրծքով կերակրելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երեխայի օրգանիզմում հակամարմինների հայտնվելը կախված է նաև մոր օրգանիզմում դրանց քանակից: Եթե կնոջ մոտ հիվանդությունը ընթացել է ասիմպտոմատիկ, ապա, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ բջիջներ ընդհանրապես չկան կամ շատ քիչ են: Եվ եթե ընթացքը ուղեկցվել է ջերմությամբ, շնչառական անբավարարությամբ, ապա մեծ թվով հակամարմիններ զարգացնելու հավանականությունը մեծանում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները