Թրամփը մեղադրել է ՌԴ-ին գերձայնային հրթիռի տեխնոլոգիայի տվյալները գողանալու մեջ

18:26   19 Սեպտեմբեր 2020    253

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին մեղադրել է իր նախորդի՝ Բարաք Օբամայի վարչակազմից գերձայնային զենքի տեխնոլոգիայի վերաբերյալ տվյալներ գողանալու մեջ:

Նման հայտարարություն է արել ամերիկացի առաջնորդը Մինեսոտայում կայացած նախընտրական հավաքի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն ունի «գերձայնային սուպեր» հրթիռ, ինչը հինգ անգամ ավելի արագ է, քան սովորական հրթիռը: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Մոսկվան Օբամայի նախագահության տարիներին կարողացել է ձեռք բերել այս տեղեկատվությունը, որից հետո երկիրը ստեղծել է այդպիսի հրթիռ:

Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիմա շատ ավելի արագ հրթիռ ունի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները