Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան ցիկլոն է մոլեգնում

18:29   19 Սեպտեմբեր 2020    199

Հունաստանի հարավային հատվածում մոլեգնող միջերկրածովյան ցիկլոնը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել մի շարք տներ:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցիկլոնը հանգեցրել է հորդառատ անձրևների, որոնց հետևանքով ջրհեղեղ է գրանցվել երկրի կենտրոնական մասում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները խափանել են նաև ծովային հաղորդակցությունը: Հունաստանի առափնյա պահպանության ուժերը սկսել են փրկարարական աշխատանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները