Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին

18:31   19 Սեպտեմբեր 2020    184

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ում գրառում է կատարել՝ պատմելով, թե ինչպես է ընթանում թունավորումից հետո նրա վերականգնումը:

«Սա արդեն հստակ ճանապարհ է, թեև ոչ մոտ։ Բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես օրինակ այն, որ հեռախոսն իմ ձեռքում քարի պես անօգուտ է, իսկ վրաս ջուր թափելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի, միանգամայն չնչին բաներ են»,- ասված է քաղաքական գործչի գրառման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քաղաքական գործիչը նշել է, որ բոլորովին վերջերս «ոչ մեկին չի ճանաչել և չի հասկացել՝ ինչպես խոսել»։

«Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ ու ասում․ «Ալեքսեյ, գրատախտակ եմ բերել, եկեք միասին մտածենք՝ ինչ բառ կարելի է գրել»։ Դա ինձ հուսակատության մեջ էր գցում, քանի որ չնայած հասկանում էի՝ ինչ է բժիշկն ուզում, չէի հասկանում, թե որտեղից պետք է վերցնել բառերը, գլխի ո՞ր հատվածում են դրանք առաջանում»,- գրել է Նավալնին։

Ռուս ընդիմադիր գործչի խոսքով՝ «հիմա նա տղա է, որի որտեղը դողում են աստիճանների վրա, բայց նա մտածում է․ «Օ՜, սա աստիճան է։ Դրանով բարձրանում են։ Թերևս, հարկավոր է վերելակ գտնել»։ Իսկ առաջ հիմարի պես կկանգնեի ու կնայեի»։

Քաղաքական գործիչը հավելել է, որ Բեռլինի «Շարիտե» կլինիկայի բժիշկները նրան «տեխնիկապես ողջ մարդուց» վերածել են մարդու, որն ունի ժամանակակից հասարակության բարձրագույն էակ դառնալու բոլոր հնարավորությունները, «մարդու, որը կարողանում է արագ թերթել Instagram-ը և առանց մտածելու հասկանում է՝ որտեղ դնել լայքերը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները