Էլիզաբեթ 2-րդը Հարվի Վայնշտեյնին զրկել է պատվավոր կոչումից

18:55   19 Սեպտեմբեր 2020    199

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կարգադրությամբ սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար դատապարտված հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը զրկվել է Բրիտանական կայսրության շքանշանից։

«Թագուհին կարգադրել է չեղյալ հայտարարել 2004 թվականի հունվարի 29-ին Հարվի Վայնշտեյնին ընծայված Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր ասպետի կոչումը»,- ասված է թագավորական պալատի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը Բրիտանական կինոարդյունաբերության զարգացման գործում ունեցած ավանդի համար պատվավոր կոչման էր արժանացել 2004 թվականին։

Այս տարվա մարտի 11-ին Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման են դատապարտել։ Փետրվարին երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել բռնաբարության համար։

Պրոդյուսերի դեմ մեղադրանքներ առաջին անգամ ներկայացվել են 2017 թվականի վերջին The New York Times-ի էջերում։ Հրատարակությունը շատ երիտասարդ դերասանուհիների և պրոդյուսերին ենթական անձանց մասին է գրել, որոնք 30 տարվա ընթացքում պարբերաբար տուժել են նրա գործողություններից։

Ավելի ուշ Վայնշտեյնի հետ իրենց հարաբերությունների մասին է պատմել ավելի քան 80 կին, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Սալմա Հայեկը։ Մայիսի 29-ին նրան արդեն մեղադրել են անչափահասի և ևս երեք զոհի բռնաբարության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները