ՌԴ քաղաքացին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ

18:52   19 Սեպտեմբեր 2020    188

Ռուսաստանցին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ, Twitter-ում հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսը:

«Մոտ 16:20-ին Ռուսաստանի քաղաքացին ավտոմեքենայով ճեղքել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի տարածքը։ Դեսպանատան աշխատակիցները ձերբակալել են նրան և հանձնել տեղական իշխանություններին»,- գրել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեսպանատան մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը դեպքի պահին նստավայրում չի եղել՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները