Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Արդարության կիրակնօրյա երթի մասնակիցներին

19:13   19 Սեպտեմբեր 2020    235

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան «Pul pervoi» Telegram ալիքով տեսաուղերձ է հրապարակել նրանց, ովքեր պատրաստվում են մասնակցել ընդդիմության նախաձեռնած Արդարության երթին կիրակի:

Տիխանովսկայան նշել է, որ բելառուսները ավանդույթներ հարգող ժողովուրդ են, և արդեն ավանդույթ է դարձել կիրակի օրերին երթի հավաքվելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ամեն շաբաթ դուք ինքներդ ձեզ և աշխարհին ցույց եք տալիս, որ բելառուս ժողովուրդը ուժ է: Եվ ես աջակցում եմ բոլորին, ովքեր այս կիրակի կգնան իրենց քաղաքի կենտրոն», – ասել է Տիխանովսկայան:

Նա հավելել է, որ բելառուսները միայն միասին կարող են կյանքի համար երկիր կառուցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները