Նավալնիի անձնական իրերի վրա թույն չի հայտնաբերվել

19:16   19 Սեպտեմբեր 2020    189

Գերմանական լաբորատորիայի մասնագետները գտել են այն նյութը, որով կարող էր թունավորված լինել Ալեքսեյ Նավալնին, սակայն սենյակի իրերի և անձնական իրերի վրա թույն չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

«Ալեքսեյի անձնական իրերը՝ իր ուղեբեռը, նրա հետ գնացել են բժշկական ինքնաթիռով: Հետևաբար, ակնհայտ է, որ որևէ ապացույց (բացի շշից) չի հայտնաբերվել», – ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, շշի վրա քիմիական նյութ հայտնաբերելու վերաբերյալ լաբորատոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են միայն Նավալնիի հետ համաձայնեցնելուց հետո:

Նշվում է, որ «թույնի» հետքերը հայտնաբերվել են շշի բերանի վրա, որից խմել էր բլոգերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները