Չինաստանում մաթեմատիկայի ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն

19:25   19 Սեպտեմբեր 2020    227

Չինաստանում մաթեմատիկայի ուսուցչուհին տասը տարեկան աշակերտուհուն ծեծելով սպանել է այն բանից հետո, երբ աղջիկը երկու անգամ սխալ է պատասխանել նրա հարցերին:

Ըստ թերթի՝ ուսուցիչը հարվածել է երեխայի գլխին և ստիպե ծնկի իջնել ամբողջ դասարանի առջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանից հետո աղջիկն իրեն վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Թերթը գրում է, որ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:

Այս միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները