Հավայան կղզիների իշխանությունները նախատեսում են զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը

19:53   19 Սեպտեմբեր 2020    213

Հավայան կղզիների իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 15-ից զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չեղարկում են այն հյուրերի համար, որոնք կունենան կորոնավիրուսի ախտորոշման թեստ՝ բացասական պատասխանով: Թեստավորումը պետք է կատարվի թռիչքից առաջ՝ 72 ժամվա ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սկզբում նախատեսվում էր, որ այս մոտեցումը կկիրառվի օգոստոսի 1-ից, սակայն վարակվածների թվի ավելացման պատճառով այն հետաձգվեց: Թեստավորումից բացի զբոսաշրջիկները թռիչքից առաջ պետք է անցնեն բուժզննում:

Հավայան կղզիներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 946 դեպք, որից 103-ը մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները