Լուսինը յուրացնելու նախագծին մասնակցելու համար Ճապոնիան մոտ 770 միլիոն դոլար կհատկացնի

19:55   19 Սեպտեմբեր 2020    234

Հաջորդ ֆինանսական տարում (2021թ. ապրիլ - 2022թ. մարտ) Ճապոնիան մոտ 80 միլիարդ իեն (770 միլիոն դոլար) կհատկացնի ԱՄՆ-ի կողմից առաջարկված Լուսնի յուրացման նախագծին մասնակցելու համար:

Այս միջոցների մեծ մասը կծախսվի նոր անօդաչու բեռնատար տիեզերանավի մշակման վրա, որը կփոխարինի ներկայիս «Կոնոտորի2»-ին («Արագիլ»), որն 2009 թվականից օգտագործվում է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) բեռներ հասցնելու համար: Ակնկալվում է, որ նոր տիեզերանավը կկարողանա մասնակցել Gateway մերձլուսնային կայանի մատակարարմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները