Boeing ընկերությունը 700 հազար դոլար կհատկացնի ԱՄՆ-ում հրդեհների հետեւանքով տուժած բնակիչների օգնության համար

20:28   19 Սեպտեմբեր 2020    225

Boeing ընկերությունը հայտարարել է ընկերության բարեգործական թրասթից 700 հազար դոլար չափով դրամաշնորհներ տրամադրելու մասին՝ ԱՄՆ արեւմտյան նահանգների բնական հրդեհներից տուժած բնակիչների օգնության համար։

Boeing-ը 500 հազար դոլար կհատկացնի Ամերիկյան Կարմիր խաչին՝ Վաշինգտոն, Օրեգոն եւ Կալիֆոռնիա նահանգներում հրդեհներից հետո օգնության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դրանից բացի, ընկերությունը լրացուցիչ կնվիրաբերի 200 հազար դոլար այս երեք նահանգներին պարենային օգնություն ցուցաբերելու համար․ 100 հազար դոլար փոխանցվելու է Վաշինգտոնում Northwest Harvest ընկերությանը, իսկ 50 հազարական դոլար՝ Օրեգոն եւ Կալիֆոռնիա նահանգների Պարենային բանկերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները