Համավարակը զրոյացրել է 25 տարվա առաջընթացը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ձեռքբերումների գործում

20:34   19 Սեպտեմբեր 2020    226

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության համավարակը 25 տարով հետ է մղել միջազգային հանրությանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մի քանիսի ձեռքբերման գործում:

«Իրականությունն այն է, որ ողջ առաջընթացը, որը գրանցվել էր ողջ աշխարհով մեկ աղքատության, սովի դեմ, ինչպես նաև այլ ուղղություններով տարված պայքարում, մեծ հարցականի տակ է հայտնվել: Մի շարք ոլորտներում մենք հետընթաց ենք ապրել 25 տարով: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերն ու օգտվենք առավելությունից, որն ընձեռում է ռեսուրսների մասշտաբային կենտրոնացումը: Դրանք պետք է օգտագործել Կայուն զարգացման նպատակներին համապատասխան, որպեսզի ապագայում, որը մենք կառուցում ենք, ավելի շատ հավասարություն, արդարություն և էկոլոգիականությունի լինի»,- հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գուտերիշը հավելել է, որ զարգացած երկրները հնարավորություն ունեն բավականաչափ ռեսուրսներ տրամադրել ճգնաժամից հետո վերականգնման համար, սակայն աղքատ և զարգացող պետություններին անհրաժեշտ է արտաքին օգնություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները