Բրիտանիայի արտգործնախարարի անվտանգության աշխատակիցը լիցքավորված ատրճանակը մոռացել է ինքնաթիռում

20:36   19 Սեպտեմբեր 2020    218

Բրիտանական դիվանագիտության ղեկավար Դոմինիկ Ռաաբի թիկնազորի պատասխանատու ոստիկանը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներից վերադառնալիս ինքնաթիռում թողել է իր լիցքավորված զենքը:

Glock 19 կիսաավտոմատ ատրճանակը ուրբաթ օրը Լոնդոնի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո United Airlines ավիաընկերության ինքնաթիռի նստատեղում հայտնաբերել է տեխնիկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք տեղյակ ենք դեպքի մասին, որը տեղի է ունեցել Բրիտանիա թռիչքի ժամանակ ուրբաթ օրը` սեպտեմբերի 18-ին, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս հարցին»,- ասել է քաղաքային ոստիկանության խոսնակը:

«Ոստիկանը ազատվել է պաշտոնից, միջադեպի հանգամանքների վերաբերյալ ներքին հետաքննությունը շարունակվում է», – հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները