Մոլորակի ամենատարեց կին է ճանաչվել 117-ամյա ճապոնուհին

21:16   19 Սեպտեմբեր 2020    227

Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին՝ 117-ամյա Կանե Տանական երկարակեցության ռեկորդ է սահմանել մոլորակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 19-ի դրությամբ երկարակյաց ճապոնուհու տարիքը կազմում է 117 տարի 261 օր, որը մեկ օրով ավելին է, քան նախորդ ռեկորդակրինը՝ 2018 թվականին մահացած Թաձիմա Նաբիինը:

Տանական Գինեսի համաշխարհային գրքում գրանցվել է որպես մոլորակի ամենատարեց կին: Վերջինս բնակվում է ծերանոցում: Տանակայի ընտանիքի անդամները նշում են, որ ի վիճակի չեն նրա հետ հաճախակի տեսնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Միևնույն ժամանակ հարազատները նշում են, որ 117-ամյա կինն իրեն լավ է զգում և մտադիր է առողջ ապրել մինչև 120-ամյակը և ավելին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները