Հնդկաստանի խորհրդարանի նստաշրջանը կարող է ընդհատվել կորոնավիրուսով 30 խորհրդարանականի վարակվելու պատճառով

21:21   19 Սեպտեմբեր 2020    260

Հնդկաստանի խորհրդարանի նստաշրջանը, որ այս շաբաթ է սկսվել, կարող է ընդհատվել կորոնավիրուսով 30 օրենսդիրների վարակվելու պատճառով:

«Նստաշրջանի սկզբից դրական դեպքերի թիվն ավելացել է, ուստի կառավարությունը մտածում է նստաշրջանն ընդհատելու մասին»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, կառավարությունը ամենօրյա թեսթավորումներ է մտցրել խորհրդարանում աշխատող լրագրողների համար:

Վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 93 337 նոր դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները