Կալիֆոռնիայում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել

21:32   19 Սեպտեմբեր 2020    241

Հարավային Կալիֆոռնիայում 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան:

Հաղորդվում է, որ երկրաշարժի ժամանակ կառույցներ են ցնցվել և պատուհաններ են կոտրվել Սան Դիեոգոյում, Սան Ֆերնանդոյում ևՎալենսիայում: Լուրջ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լոս Անջելեսի հրշեջ վարչությունից բնակիչներին նախազգուշացրել են պատրաստվել հետցնցումների:

«Եթե ներսում լինեք, երբ ցնցումներն սկսվեն, ծածկի տակ մտեք և սպասեք: Պաշտպանեք ձեր գլուխն ու պարանոցը՝ պատսպարվելով ամուր կահույքի տակ կամ պատի կողքին, պատուհաններից և միջանցքներից հեռու, մինչև ցնցումներն ավարտվեն»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները