Մինսկում ուժայինները ցրել են կանանց երթը. կան հարյուրավոր ձերբակալվածներ

21:47   19 Սեպտեմբեր 2020    249

Մինսկում անց է կացվել կանանց ավանդական երթ, որն ավարտվել է զանգվածային ձերբակալություններով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը:

Երթը սկսվել է կեսօրին, հարյուրավոր կանայք շրջել են քաղաքի փողոցներով՝ վանկարկելով «մենք հավատում ենք, կարող ենք, մենք կհաղթենք»:

Սկզբում երթը ընթացել է առանց միջադեպերի, ձերբակալությունները սկսվել են Եվրոպա առևտրի կենտրոնի դիմացի կայանատեղում: Քաղաքացիական հագուստով ուժայինները շրջապատել են երթի մասնակիցներին, կանայք կենդանի շղթա են կազմել, սակայն ուժայինները հերթով հանել են նրանց շղթայից և տարել: Հաղորդվում է, որ ձերբակալել են բացառապես բոլոր մասնակիցներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները