Էստոնիայի նախագահը ծխախոտի մնացորդներ է հավաքել Պյարնուի փողոցներում

21:55   19 Սեպտեմբեր 2020    255

Էստոնիայի Հանրապետության ղեկավար Կերստի Կալյուլայդը մասնակցել է Պյարնուում «Ծովն այստեղ է սկսվում» քարոզարշավին եւ 15 րոպե ծխախոտի մնացորդներ է հավաքե:

Պատկերացրեք նրա զարմանքը, երբ այդ ընթացքում նրան հաջողվել է անհավանական թվով մնացորդներ հավաքել: Ինչպես պարզվել է, արտաքինից մաքուր թվացող քաղաքն իրականում այդքան էլ մաքուր չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն, թե որքան ծխախոտի մնացորդ կարելի է հավաքել փողոցում 15 րոպեի ընթացքում, եւ, ի դեպ, սկզբում թվում էր, որ փողոցներն ամբողջովին մաքուր են, պարզապես զզվելի է: Փոքր ներդրում ունեցանք մոլորակի մաքրությունը բարելավելու գործում: Ծխախոտի մնացորդները դարձել են համաշխարհային լուրջ խնդիրներից մեկը: Դրանք թունավորում են ծովի բնակիչներին եւ վերջնական արդյունքում, որպես միկրոպլաստիկ, հայտնվում են մեր սեղանին: Ծովն այստեղ է սկսվում»,- Facebook- ի իր էջում գրառում է կատարել նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները