Չինական ByteDance ընկերությունը դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ փորձելով հասնել TikTok-ի արգելքի չեղարկմանը

22:21   19 Սեպտեմբեր 2020    231

Չինական ByteDance ընկերությունը Վաշինգտոնի դաշնային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ խնդրելով չեղարկել երկրում TikTok տեսահավելվածն արգելելու որոշումը:

Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել էր տեսահավելվածն արգելելու մասին՝ արգելափակելով այն երկրի բնակիչների համար: Այս որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 20-ից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայցում ընկերությունը նշում է, որ արգելքը կապված է քաղաքական պատճառների հետ:

Ընկերությունը, որի տեսահավելվածը մինչ այժմ հասանելի էր ավելի քան 10 միլիոն օգտատերերի ԱՄՆ-ում, հայտարարել է, որ արգելքը «անդառնալիորեն կկործանի TikTok-ի բիզնեսը Միացյալ Նահանգներում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները