Նոր սահմանափակումներ` աշխարհում

22:52   19 Սեպտեմբեր 2020    291

Երկու այս հիվանդությունները սուր վարակիչ են եւ ունեն միանման ախտանիշներ:

«Երկու այս հիվանդություններին դիմակայելու գործում 2020-ը լինելու է առանցքային տարի»,-ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի վարակիչ հիվանդությունների բաժնի տնօրեն Գերի Սայմոնը:

Կովիդ 19 հիվանդությամբ մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 30 միլիոնի 500 հազարից եւ խլել մոտ մեկ միլիոն կյանք ամբողջ աշխարհում: Ամենամեծ թվով վարակվածներ են գրանցվել Միացյալ Նահանգներում: Նրանց թիվը մոտենում է 7 միլիոնին: ԱՄՆ-ին հետեւում են Հնդկաստանն ու Բրազիլիան` համապատասխանաբար 5.3 եւ 4.5 միլիոն վարակակիրներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր սահմանափակումների մասին են հայտարարել եվրոպական երկրները, երբ ԱՀԿ-ը հայտարարեց Եվրոպայում կորոնավիրուսի տարածման նոր փուլի մասին:

Իսպանիան, որը վարակված անձանց թվով ամենամեծ ցուցանիշն ունի Եվրոպայում (640 հազար), մայրաքաղաք Մադրիդի որոշ հատվածներում ուժի մեջ է դնում նոր սահմանափակումներ: Շարժն այստեղ արգելված է, բացի աշխատանքի կամ խանութ մեկնելու դեպքերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները