Հայտնի է դերասանի անունը, որը կփոխարինի Դենիել Քրեյգին Ջեյմս Բոնդի դերում

09:08   20 Սեպտեմբեր 2020    217

Բրիտանական The Mirror պարբերականը հայտնել է դերասանի անունը, որը կարող է փոխարինել Դենիել Քրեյգին Ջեյմս Բոնդի դերում:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ բրիտանացի դերասանը կհեռանա 007 գործակալի մասին պատմող ֆիլմաշարից «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի թողարկումից հետո, որը նրա հինգերորդ դերակատարում է:

Աղբյուրի տվյալներով հաջորդ 007 գործակալը կարող է դառնալ «Վենոմ» ժապավենի հերոս Թոմ Հարդին: Նրա հետ պայմանագիր նախատեսում են ստորագրել նոյեմբերին, սակայն ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ գործարքի կնքումը կարող է հետաձգվել շարունակվող համավարակի պատճառով:

Հիշեցնենք, որ «Բոնդիանայի» 25-րդ մասի պրեմիերան կկայանա նոյեմբերի 11-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյմս-Բոնդ  


Վերնագիրի այլ պիտակները