ԱՄՆ-ում առաջարկել են 350 միլիարդ դոլար հատկացնել՝ Չինաստանի հետ մրցակցությանը

09:29   20 Սեպտեմբեր 2020    262

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը Սենատուն օրինագիծ է ներդրել շրջանառության մեջ, որով առաջարկում է հատկացնել 350 միլիարդ դոլար՝ ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի տնտեսությանը դիմակայելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Սենատի արտաքին գործերի կոմիտեի տարածած հայտարարությունը։ Օրինագիծը նախատեսում է զգալի նոր ներդրումներ հանուն այն բանի, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի ԱՄՆ տնտեսությունը։

Հատկացումը Սենատի դեմոկրատների կողմից համարվել է կարեւոր, որպեսզի հնարավոր լինի 21-րդ դարում մնալ մրցունակ եւ դիմակայել Չինաստանի տնտեսական ճնշմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները