Ռուսական Տու-160-ները համաշխարհային ռեկորդ են սահմանել

09:33   20 Սեպտեմբեր 2020    225

Ռուսական Տու-160 գերձայնային ռազմավարական ռմբակոծիչները թռիչքի հեռահարության նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին սեպտեմբերի 19-ին հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլեշը:

«Այսօր Տու-160 գերձայնային ռազմավարական հրթիռակիրների վրա թռիչքի հեռահարության և տևողության նոր ռեկորդ են սահմանել հեռահար ավիացիայի երկու անձնակազմեր», – հայտարարել է գեներալը:

Նրա խոսքերով ՝ օդաչուները հաղթահարել են ավելի քան 20 հազար կիլոմետր և օդում գտնվել ավելի քան 25 ժամ: Ավելի երկար նման դասի ինքնաթիռներում ոչ ոք չի թռչել, հավելել է Կոբլեշը:

Ինչպես նշել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, ինքնաթիռները թռչել են Էնգելս օդանավակայանից և վայրէջք կատարել նույն վայրում: Երկու ռմբակոծիչների թռիչքը եղել է գեներալ-մայոր Օլեգ Պչելայի և փոխգնդապետ Սերգեյ Վոլկովիցկու հրամանատարության ներքո։ Տու-160-ի թռիչքի ողջ ընթացքում օդում երեք վերալիցքավորում է իրականացվել:

Թռիչքի հեռահարության նախորդ ռեկորդը սահմանել էր նույնպես Տու-160-ը 2010 թվականին: Այդ ժամանակ օդաչուները օդում 24 ժամ և 24 րոպե են անցկացրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսական-Տու-160  


Վերնագիրի այլ պիտակները