Երբ մենք խոսում ենք ապագայի մասին, չպետք է մոռանանք մեր անցյալը. Գախարիա

09:48   20 Սեպտեմբեր 2020    245

«Երբ մենք խոսում ենք ապագայի մասին, չպետք է մոռանանք մեր անցյալը, միշտ պետք է հիշենք, թե որտեղից ենք գալիս և ում երեխաներն ենք: Մենք այժմ գտնվում ենք համաշխարհային ճգնաժամի, համաճարակի մեջ և ստիպված ենք դիմակներով հաղորդակցվել, պետք է զգույշ լինենք և պահպանենք կանոնները»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուներից մեկին ներկայացնելիս:

Իր ելույթում նա խոսել է պետության տարբեր նախագծերի, դրանց աջակցության ու պատասխանատվության մասին` վստահեցնելով, որ այսօր պետությունը տարբեր նախագծերի միջոցով օգնում է շատ մարդկանց, որոնք ցանկանում են սկսել իրենց բիզնեսը:

«Վրաստանում ամենաբարդ խնդիրը աշխատատեղերն են, և բոլորս միասին պետք է զբաղվենք այս խնդրով: Պետությունը լիովին գիտակցում է սոցիալական պատասխանատվությունն իր քաղաքացիների առջև։ Մենք պետք է ավելի շատ նախաձեռնություններ ունենանք, ավելի շատ պատասխանատվություն վերցնենք։ Մենք պետք է հույս ունենանք, որ պետությունը մեր կողքին կլինի»,- վստահեցրել է նա։

Վարչապետ Գախարիան վստահեցրել է, որ պետությունը քաջ գիտակցում է պատասխանատվությունը երեխաների, տարեցների ու թոշակառուների նկատմամբ և համապատասխան օրենսդրական փոփոխություններ է կատարել նրանց պաշտպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գախարիա  


Վերնագիրի այլ պիտակները